ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Թև տաս, թռիչք տաս ու երկինք դառնաս

Թև տաս, թռիչք տաս ու երկինք դառնաս
05.10.2026 | 11:32

1. Մանկավարժությունը փոխադարձ սիրո մասին է:
-Սիրելինե՛րս, դուք ինձ սիրում եք մի պարզ պատճառով, որովհետև ես էլ ձեզ եմ սիրում:
2. Մանկավարժությունը նաև նվիրումի մասին է:
-Ես դպրոցում չեմ աշխատում, ես դպրոցում ապրում եմ իմ կյանքի ամենակարևոր ու ամենապատասխանատու ժամերը:
3. Մանկավարժությունը նաև հոգատարության մասին է:
-Ընկե՛ր Հայրապետյան, հիվանդ եմ,
-Ընկեր Հայրապետյան, սոված եմ:
-Ընկե'ժ՛ր Հայրապետյան, Ձեզ մի գաղտնիք ասեմ։
֊Ընկեր Հայրապետյան, բա ինձ հաջող չարեցիք...
4. Մանկավարժությունը դատավոր չդառնալու ու չդատելու մասին է:
-Հիմա` ձեզ հետ խիստ խոսելուց առաջ, նախ ինքս ինձ ուզում եմ հիշեցնել, թե ինչքան անմիտ ու չմտածված արարքներ եմ ես արել ու անում։ Բայց մենք անընդհատ պիտի աշխատենք մեր սխալների վրա, հղկենք ու խմբագրենք դրանք: Մեր վերելքներն ու վայրէջքները չպիտի կարողանան փոխել մեզ:
5. Մանկավարժությունը անընդհատ սովորելու ու անընդհատ նորանալու մասին է:
- Եթե ես դադարեմ սովորելուց, կդադարեմ նաև սովորեցնել ձեզ։ Ես ճահիճ կդառնամ, ես կցամաքեմ։
6.Մանկավարժությունը դիմացինի մտքինը ճիշտ ընկալելու, որսալու, ասվածի տողատակերը լավ քրքրելու և լուռ հետևություններ անելու մասին է:
6.Մանկավարժությունը տարբեր մարդկանց` տարբեր հայացքների տեր, իրար մոտեցնելու, կպցնելու և միասնական դարձնելու մասին է:
- Մենք պետք է թռչուններին նմանվենք ու երամ դառնանք:
միայն երամը գիտի Հարավի ճանապարհը: Եթե երամից անգամ մի թռչուն ետ մնաց, նա միայնակ չի կարողանա հասնել Հարավ: Դուք էստեղ միայնակ չեք հաջողելու։
7. Մանկավարժությունը լույսի ու ջերմության մասին է: Սովորողին անընդհատ ու անդառնալի ձևով գիտելիքի ու կրթության հետ կապելու մասին է:
Օգնել, որ սովորելը դառնա հաց հանապազօրյայի նման անհրաժեշտ արարողություն:
8. Մանկավարժությունը աշակերտի հետ անկեղծ ծիծաղելու, իրար հետ տխրելու, լաց լինելու ու ճիշտ ապրումակցելու մասին է: (Մենք օր միասին կցատկոտենք անձրևոտ ջրափոսերի մեջ, բայց հիմա եկեք լուրջ դեմքով կարդանք Մ. Խորենացու պատմությունը)։
9. Մանկավարժությունը հավատարմության ու ընկերության մասին է:
-Ուղղակի հիմա ես այստեղ եմ, քեզ հետ, որ դու ավելի հեշտ ու ճիշտ կարողանաս անցնել քո ճանապարհը: Տու՛ր ինձ ձեռքդ, ու իմ սերը թող քեզ ապավեն լինի:
10. Նշանները ճիշտ տեսնել սովորեցնելու մասին է։
֊Երբ տեսնում ես մռայլված ամպերը, դա հավանաբար անձրևի նշան է, անձրևանոց պիտի վերցնես...
11. Մանկավարժությունը թևեր ու թռիչքներ տալու ու կարևորը` էդ թռիչքների համար խաղաղ երկինք դառնալու մասին է։

-Տոնդ շնորհավոր, սիրելի՛ Ուսուցիչ, ես ու դու դեռ շատ անելիքներ ունենք մայրական խնամքի կարոտ էս մի բուռ հողի վրա...

Ժաննա Հայրապետյան
Դիտվել է՝ 1550

Մեկնաբանություններ

Օլիգարխի «ֆազերն էլ խփեցին»